ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, առաջարկ կա քննարկելու նաև սահմանային իրավիճակը

Loading...

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել։ Նախաձեռնությունը կառավարությանն է, քննարկվում է Սևանա լճից հավելյալ ջուր բաց թողնելու հարցը։

Նիստի մեկնարկին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն առաջարկեց սահմանային իրավիճակի հարցով քննարկում կազմակերպել։

«Ելնելով Հայաստանի Հանրապետության շուրջ և սահմանային իրավիճակում լարվածությունից՝ «Հայաստան» դաշինքն առաջարկում է փակ, գատնի, բաց, ինչպես կորոշեք, քննարկում կազմակերպել՝ հաշվի առնելով այն, որ իրարամերժ տեղեկություններ են գալիս սահմանային իրավիճակից, քնարկում կազմակերպենք իմանանք իրավիճակը և մեր ժողովրդի մտահոգությունները փարատենք», — հայտարարեց Օհանյանը։

Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց, որ առաջարկն ընդմիջմանը կքննարկեն, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր», թե՛ «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ։

Երեկ ուշ երեկոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հայտնեց, որ ադրբեջանական զինված ուժերն ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա, ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա։

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ անցած մեկ ամսում հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի հետևանքով արդեն չորս հայ զինվոր է զոհվել: Մայիսից, երբ Ադրբեջանի զինված ուժերը գտնվում են Հայաստանի տարածքում, գրեթե ամեն օր հաղորդվում է սահմանային միջադեպերի մասին։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button