Ալիևը՝ կնոջ հետ, երեկ այցելել է Լաչինի և Քելբաջարի շրջաններ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ` փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հետ երեկ այցելել է Լաչինի և Քելբաջարի շրջաններ, որոնք վերջին պատերազմից հետո անցան Բաքվի վերահսկողության ներքո:

Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ալիևը մասնակցել է Լաչինում կառուցվող միջազգային օդանավակայանի, ինչպես նաև Լաչինից Քելբաջար ձգվող թունելի հիմնարկեքին: «Երկրի նախագահը նաև ծանոթացել է Քելբաջարում տեղակայված նոր զորամասերի պայմաններին», — հաղորդում է Ադրբեջանի նախագահական նստավայրը:

Վերջին օրերին իրավիճակը հայ֊ադրբեջանական սահմանի այս հատվածներում կտրուկ սրվել է, երեկ երեկոյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական զինուժը կրակ է բացել Գեղարքունիքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով զոհվել էր 19-ամյա շարքային Արման Հակոբյանը:

Ավելի վաղ նույն օրը, սահմանի մեկ այլ՝ Երասխի հատվածում կրակոցներից մահացու վիրավորում էր ստացել 46-ամյա ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը:

Ադրբեջանական կողմը, մինչդեռ, պնդում է, թե հայ զինծառայողների մահվան հետ որևէ առնչություն չունի:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button