Ալիևը սպառնում է դատի տալ Արցախի հարակից շրջաններում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին

Ադրբեջանի նախագահը սպառնում է դատի տալ միջազգային ընկերություններին, որոնք, իր խոսքով, ապօրինի հանքարդյունաբերությամբ են զբաղվել Ղարաբաղի հարակից շրջաններում:

«Գործընթացն արդեն սկսվել է, մենք հրավիրել ենք հայտնի միջազգային իրավաբանական ընկերությունների, և այժմ պատրաստվում են դատական հայցերը։ Միջազգային ընկերություններն օգտագործել են մեր ոսկու հանքերը Քելբաջարում, Զանգելանում և այլ վայրերում։ Ի՞նչ է, այդ ընկերությունները չգիտեի՞ն, որ այդ հողն ադրբեջանական է։ Գիտեին և անտեսում էին, հիմա՝ պատասխան կտան», — հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևն այս մասին խոսել է երեկ՝ այցելելով Քելբաջարի շրջան, որը Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո անցավ Ադրբեջանի վերահսկողության ներքո:

Պատերազմից հետո ադրբեջանական ուժեր են տեղակայվել նաև Հայաստանում գործող ամենախոշոր՝ Սոթքի ոսկու հանքավայրի մի մասում: Ոսկու այդ հանքի շահագործամբ զբաղվում է ռուսական «Գեոպրոմայնինգ» ընկերությունը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button