ԱՄՆ-ը մտահոգված է Իրանի կողմից մետաղական ուրանի արտադրության փաստով

Loading...

Միացյալ Նահանգները մտահոգված է Իրանի կողմից մետաղական ուրանի արտադրության փաստով, ինչի մասին հաղորդել է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ, ռուսերեն հապավումը՝ ՄԱԳԱՏԷ): Այդ մասին երեկ հայտարարել է Պետդեպարտամենտը:

ԱԷՄԳ-ը վերջին զեկույցում նշել է, որ Իրանն առաջընթաց է արձանագրել մետաղական ուրանի հարստացմանն ուղղված աշխատանքներում:

«Իրանը միջուկային զենքի մշակմանն ուղղակիորեն առնչվող մետաղական ուրան արտադրելու արժանահավատ կարիք չունի», — հայտարարել է Պետդեպարտամենի խոսնակ Նեդ Փրայսը՝ հավելելով. — «Իրանը պետք է դադարեցնի իր միջուկային էսկալացիան և վերադառնա 2015 թվականի միջուկային համաձայնագրի լիակատար կիրառման շուրջ բանակցություններին»:

Մետաղական ուրանը կարող է օգտագործվել միջուկային ռումբի արտադրությունում, թեև պաշտոնական Թեհրանն այս տարի ավելի վաղ վստահեցրել էր, որ հետազոտում է այն նոր տիպի ռեկտորի վառելիքի համար: 2015-ի միջուկային համաձայնագրով Իրանը պարտավորվել էր չարտադրել մետաղական ուրան: Այնուհանդերձ, Թեհրանը դադարեցրեց համաձայնագրի մի շարք դրույթների կատարումը, երբ 2018-ի մայիսին ԱՄՆ այժմ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Վաշինգտոնի՝ գործարքից միակողմանիորեն դուրս գալու մասին, ապա վերականգնեց Իրանի նկատմամբ պատժամիջոցները։

Միացյալ Նահանգների գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է գործարքին վերադառնալու ցանկության մասին, սակայն Վիեննայում ընթացող միջնորդավորված բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button