Բայդենն ուղերձով դիմեց հայրենակիցներին՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ երեկոյան Քեմփ Դեյվիդի նստավայրից վերադարձել է Սպիտակ տուն՝ Աֆղանստանում ստեղծված ողբերգական իրավիճակի կապակցությամբ հայրենակիցներին հատուկ ուղերձով դիմելու համար:

Նախագահն ասել է, որ Ամերիկան 20 տարի առաջ է սկսել այս ռազմական արշավը, որի հստակ նպատակն էր պատժել և վնասազերծել 2001 թվականի սեպտեմբեր 11-ի գրոհի կազմակերպիչներին:

«Խնդիրն ամբողջությամբ լուծվել է, «Ալ-Ղաիդա»-ն հիմնահատակ ավերվել է, Ուսամա Բին Լադենին գտնելու և ոչնչացնելու հարցը եղել է օրակարգում և լուծվել է: Մենք դա արել ենք, 20 տարի է անցել», — ասել է Բայդենը:

Նրա փոխանցմամբ, Միացյալ Նահանգների համար երբևէ առաջնահերթություն չի եղել Աֆղանստանում ազգային դեմոկրատական պետություն կերտելու գաղափարը:

Ապա Միացյալ Նահանգների ղեկավարը խոսել է Աֆղանստանի պետության ձախողման պատճառների մասին: «Պետության ղեկավարները հեռացել են երկրից, բանակը հանձնվել է, ամերիկացի զինծառայողները չպետք է կռվեն և զոհվեն Աֆղանստանի համար պատերազմում, եթե հենց աֆղանստանցի զինվորները չեն ուզում կռվել», — ասել է Բայդենը:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Ամերիկան ավելի քան մեկ տրիլիոն դոլար է տրամադրել Աֆղանստանին, ապահովել է զենք ու զինամթերք և տեխնիկա, նույնիսկ վճարել է զինծառայողների աշխատավարձը:

«300 հազարի հասնող լավ զինված բանակ՝ դա հզոր ուժ է, ավելի մեծ, քան ունեն ՆԱՏՕ-ից մեր որոշ դաշնակիցներ», — ասել է նախագահը: Ջո Բայդենն ընդգծել է, որ չի զղջում Աֆղանստանից զորքը դուրս հանելու որոշման համար:

Նա հայտնել է, որ Ամերիկան այս ընթացքում արդեն տարհանել է ավելի քան 2 հազար աֆղանստանցիների, ովքեր 20 տարիների ընթացքում համագործակցել են ԱՄՆ պետության և բանակի հետ՝ խոսքը թարգմանիչների, տեխնիկական աշխատողների մասին է, մարդիկ, ովքեր, վստահաբար, կարող են դառնալ թալիբների վրեժխնդրության թիրախը: Այդ մարդկանց տարհանումը կշարունակվի:

«Կատարելով ամերիկացի դիվանագետներին և այլ ծառայողներին, դաշնակիցներին և վտանգված աֆղանստանցիներին դուրս բերելու խնդիրը՝ Ամերիկան կավարտի իր ամենաերկարատև արյունալի պատերազմը», — հայտարարել է Բայդենը:

Մանրամասները տե՛ս այստեղ

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button