Լավրովն ու Բլինքենը քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը

Երեկ հեռախոսազրույց է կայացել ԱՄՆ և Ռուսաստանի արտգործնախարարների միջև՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Լավրովն ու Բլինքենը քննարկել են Աֆղանստանում ստեղծված իրավիճակը, նախորդ իշխանության տապալումն ու նոր կառավարության ձևավորումը՝ «Թալիբան» շարժման վերահսկողության ներքո։

«Պետքարտուղար Բլինքենը տեղեկացրել է ռուսական կողմին ԱՄՆ վարչակազմի կողմից ձեռնարկվող քայլերի մասին, արտգործնախարար Լավրովն էլ ներկայացրել է ռուսական կողմի գնահատականը ստեղծված իրավիճակին»,- հայտարարում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։ Ըստ հաղորդագրության, Ամերիկայի և Ռուսաստանի արտգործնախարարները համաձայնել են շարունակել խորհրդակցությունները Չինաստանի, Պակիստանի և շահագրգիռ մյուս պետությունների հետ՝ նպաստելու ներաֆղանական երկխոսությանը՝ հանուն ստեղծված ճգնաժամի հաղթահարման։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button