ԱՄՆ դիրքորոշումը Աֆղանստանի նոր կառավարության հանդեպ կախված կլինի գործողություններից

Միացյալ Նահանգների դիրքորոշումը Աֆղանստանի նոր` թալիբների վերահսկողությամբ ձևավորվող կառավարության հանդեպ կախված կլինի նրանց գործողություններից, հայտարարել է Պետդեպարտամենտը:

«Մենք շատ ուշադիր հետևելու ենք նոր կառավարության ձեռնարկած յուրաքանչյուր քայլի: Անշուշտ, լսել ենք «Թալիբան» շարժման որոշ հայտարարություններ, բայց մեզ համար դրանք առայժմ լոկ խոսքեր են, գործն է կարևոր», – ասել է Պետքարտուղարության խոսնակը:

Նեդ Փրայսը հատկապես կարևորել է նոր իշխանության դիրքորոշումը մարդու իրավունքների, մասնավորապես՝ կանանց ներգրավվածության ու կրթության իրավունքի հարցում: «Ամերիկան չի աշխատի մի կառավարության հետ, որը ոտնահարում է իր բնակչության կեսի` կանանց ու աղջիկների հիմնարար իրավունքները», – ընդգծել է նա:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն, իր հերթին, երեկ պաշտպանել է Աֆղանստանից միջազգային խաղաղապահ զորքերը դուրս բերելու իր որոշումը՝ պնդելով, թե «ամերիկացի զինծառայողները չպետք է կռվեն և զոհվեն Աֆղանստանի համար պատերազմում, եթե հենց աֆղանստանցի զինվորները չեն ուզում կռվել»:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button