«Լոնդոնն ամեն ինչ կանի Աֆղանստանում հումանիտար ճգնաժամը կանխելու համար»․ Բորիս Ջոնսոն

Loading...

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ իր երկիրն ամեն ինչ կանի Աֆղանստանում հումանիտար ճգնաժամը կանխելու համար:

Նա խոստովանել է, որ թալիբները փորձագետների ենթադրած ժամկետից շուտ են գրավել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը:

Արձագանքելով պատգամավորների մեկնաբանություններին՝ Ջոնսոնը հավաստիացրել է, որ Բրիտանիան չի լքի այն աֆղանստանցիներին, ովքեր երկար ժամանակ համագործակցել են Քաբուլում Բրիտանիայի դեսպանատան հետ:

«Ես կարող եմ վստահեցնել, որ մենք ամեն ինչ կանենք օգնելու համար նրանց, ովքեր աջակցել են Աֆղամստանում Բրիտանիայի դիվանագիտական առաքելությանը: Մենք նաև ավելի լայն իմաստով օգնություն կտրամադրենք և կանենք ամեն բան՝ հումանիտար ճգնաժամ թույլ չտալու համար»,- ասել է Ջոնոնը:

Նա նաև նշել է, թե Լոնդոնը հաշվի է առնելու թալիբների ոչ թե խոսքերն, այլ՝ գործերը: Նրա խոսքով՝ թալիբների ռեժիմի նկատմամբ վերաբերմունքը կախված կլինի այն բանից, թե ինչ քայլեր կկատարեն նրանք ահաբեկչության դեմ պայքարում, մարդու իրավունքների ապահովման և, մասնավորապես, կանանց և աղջիկների համար կրթությունը հասանելի դարձնելու հարցերում:

Վարչապետը խորհրդարանում ասել է նաև, թե բացառում է որևէ քննություն Աֆղանստանի կոնֆլիկտում Բրիտանիայի ներգրավվածության թեմայով, քանի որ այդ հարցը խորհրդարանում ժամանակին մանրամասնորեն քննարկվել է:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button