Հայաստանը, բանակցությունների արդյունում, ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 200 հազար դեղաչափ`100 հազար անձի համար, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում:
Նախարարությունը նշում է, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:
Նոր պատվաստանյութը, ինչպես Հայաստանում առկա «ԱստրաԶենեկան», «Սպուտնիկը» և «Սինովակը», հասանելի կլինեն կամավոր սկզբունքով 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիներին։
Նախարարության վերջին տվյալներով՝ Հայաստանում արդեն 220 հազարից ավելի մարդ է պատվաստվել։