ԱՀԿ-ն հարուստ երկրներին կոչ է անում սառեցնել կորոնավիրուսի դեմ վակցինայի երրորդ դեղաչափի ներարկումները

Loading...

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հարուստ պետություններին կոչ է անում սառեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափի ներարկումները և այդպիսով ցածր եկամուտով երկրների բնակիչներին ընձեռել առաջին դեղաչափը ստանալու հնարավորություն:

ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի ավագ խորհրդական Բրյուս Այվարդն ասել է, որ այս պահին աշխարհում կան անհրաժեշտ քանակությամբ պատվաստանյութեր, սակայն «դրանք չեն ուղարկվում ճիշտ կարգով և ճիշտ հասցեով»:

ԱՀԿ-ի ավագ գիտաշխատող Սոումյա Սվամինատանը «դելտա» տարբերակի վտանգի մասին է խոսել:

«Քանի որ «դելտայի» վարակելիությունն ավելի բարձր է, մենք տեսնում ենք, որ այն երբեմն ախտորոշվում է նույնիսկ երկու ներարկում ստացածների մոտ, բայց հիվանդության ծանր ընթացքի և մահացության առումով ակնհայտ է, որ վակցինաներն աշխատում են և արդյունավետ են նաև «դելտայի» պարագայում», — ասել է Սոումյա Սվամինատանը:

Վակցինայի երրորդ ներարկման նպատակն է ավելացնել հակամարմինները և խթանել երկու ներարկում արդեն ստացած օրգանիզմի պաշտպանությունը, սակայն ԱՀԿ մասնագետները նշում են, որ շատ երկրներում մարդիկ դեռ առաջին դեղաչափը չեն ստացել, ուստի, պետք է նախևառաջ մտածել այդ երկրների բնակիչների մասին:

ԱՀԿ մասնագետները նշում են, որ երկու դեղաչափեր ստացած համայնքներում «դելտայի» տարածումը կանխելու համար բավական է հետևել սոցիալական հեռավորություն պահպանելու և դիմակներ կրելու կանոններին:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button