Արարատ Միրզոյանը նշանակվեց Հայաստանի արտգործնախարար

Loading...

Արարատ Միրզոյանը նշանակվեց Հայաստանի արտաքին գործերի նախարար: Հրամանագիրը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է այսօր՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:

Արարատ Միրզոյանը նախորդ` 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն էր:

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը թափուր էր մայիսի վերջից, երբ Արա Այվազյանը հրաժարական ներկայացրեց:

Մինչ օրս արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պարտականությունները կատարում էր հուլիսի կեսերին նախարարի առաջին տեղակալ նշանակված Արմեն Գրիգորյանը, ով ազատվել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

Գրիգորյանը այսօր վարչապետի ստորագրած որոշմամբ վերստին նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button