Կուբայի իշխանությունը խիստ հսկողության տակ է վերցրել սոցիալական ցանցերը

Կուբայի իշխանությունները թիվ 35 հրամանագրով խիստ հսկողության տակ են վերցրել սոցիալական ցանցերը և արգելել են հրապարակումներ, որոնք կարող են «վնաս հասցնել պետության վարկին»:

Այդ որոշումը զայրացրել է Կուբայի քաղաքացիներից շատերին, ինչպես նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին:

Կուբայի իշխանությունները պնդում են, որ սահմանափակում են սոցիալական ցանցերի աշխատանքը, քանի որ «հակառակորդներն այդ ցանցերի միջոցով թշնամական ակտիվություն են ծավալել»:

Կուբայի նախագահ Միգուել Դիաս-Կանելն ասել է, թե անցած ամիս երկրում տեղի ունեցած բողոքի ցույցերը համակարգվել են ինտերնետի միջոցով և կառավարվել են Միացյալ Նահանգներից:

Նոր կանոնների համաձայն, Կուբայում արգելվում են «կեղծ լուրերի տարածումը, հանրային անդորրը խաթարելու և բողոքի ցույցեր անցկացնելու կոչերը»:

«Կուբան հերթական անգամ բացարձակ հսկողություն է սահմանում ինտերնետի և հեռահաղորդակցության նկատմամբ և «թվային հալածանք» է ծավալում, Կուբան ցանկանում է սահմանափակել ազատ ճանապարհով տեղեկատվություն ստանալու մարդկանց իրավունքը»,- ասել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպության Հյուսիսային և Հարավային Ամերիկայի տարածաշրջանային ծրագրի տնօրեն Էրիկա Գևարա-Ռոսասը:

Թիվ 35 հրամանագիրը վերրահաստատում է պետության մենաշնորհը հեռահաղորդակցության ոլորտում և օպերատորին կարգադրում է սառեցնել ծառայությունը, եթե օգտատերը խախտում է հրամանագրի պահանջները:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button