Մարտական հենակետում հայտնաբերվել են երեք զինվորների դիերը՝ հրազենային վիրավորումներով

Loading...

Այսօր ժամը 2։15-ի սահմաններում, Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են 19-ամյա շարքայիններ Մուրադ Աշոտի Մուրադյանի, Լևոն Ռաֆաելի Հարությունյանի և Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ դեպքի հանգամանքները պարզվում են։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», — ասված է հաղորդագրությունում:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button