Այսօր ժամը 2։15-ի սահմաններում, Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են 19-ամյա շարքայիններ Մուրադ Աշոտի Մուրադյանի, Լևոն Ռաֆաելի Հարությունյանի և Գոռ Արտակի Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ դեպքի հանգամանքները պարզվում են։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», – ասված է հաղորդագրությունում: