Տեղեկությունը, թե 3 զինվորների մահը ադրբեջանցիների դիվերսիոն ներթափանցման հետևանք է, ըստ ՊՆ նախարարի՝ «բացարձակ կեղծ է»

Բացարձակ կեղծ է սոցիալական ցանցերով տարածված տեղեկությունը, թե Հայաստանի Զինված ուժերի երեք զինծառայողների մահը ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման հետևանք է: Այս մասին հայտարարել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը՝ օմբուդսմեն Արման Թաթոյանի հետ զրույցում ներկայացնելով դեպքի հետ կապված իրավիճակը:

Այսօր մահացու հրազենային վիրավորումներով երեկ զինծառայողների մարմիններ հայտնաբերելու մասին տեղեկության հրապարակումից հետո Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես խոսել է պաշտպանության նախարարի հետ:

«Հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է մեր երկրի զինվորների իրավունքների, այդ թվում՝ մահացած զինծառայողների կյանքի իրավունքի պաշտպանությանը, Արման Թաթոյանի որոշմամբ սեփական նախաձեռնությամբ սկսվել է վարույթ: Միջադեպի հետ կապված՝ պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կուղարկվեն իրավասու պետական մարմիններին», – ասված է օմբուդսմենի գրասենյակի հաղորդագրությունում:

Պաշտպանության նախարարությունն առավոտյան հաղորդել էր, որ ժամը 2։15-ի սահմաններում, Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում գտնվող մարտական հենակետում հայտնաբերվել են 19-ամյա շարքայիններ Մուրադ Մուրադյանի, Լևոն Հարությունյանի և Գոռ Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ «Ընթանում է քննություն, որը լիարժեք կպարզի դեպքի բոլոր հանգամանքները, և հանրությանը պատշաճ կերպով կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն», – խոստացել է գերատեսչությունը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button