ՔԿ. Վարդան Ղուկասյանի որդին ձերբակալվել է

Գյումրի քաղաքի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով, հաղորդում է Քննչական կոմիտեն:

Նշվում է, որ Գյումրիի բնակչուհին դիմում է ներկայացրել` նշելով, որ օգոստոսի 17-ին Վարդան Ղուկասյանը որդու և երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։

Ոստիկաններն, ըստ ՔԿ-ի հաղորդագրության, այցելել են Գյումրու նախկին քաղաքապետի բնակության վայր, սակայն Սպարտակ Ղուկասյանը նախ՝ հրաժարվել է տան դուռը բացել, այնուհետև՝ ժամեր անց, զանգահարել է իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:

Քրեական հետախուզության բաժանմունքի պետը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի հանգամանքների վերաբերյալ։

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով։

Նախաքննությունը շարունակվում է։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button