Ադրբեջանում «COVID-անձնագրի» բացակայության համար՝ 235 դոլարի տուգանք

Loading...

Ադրբեջանի իշխանություններն ընդունել են որոշում, ըստ որի չափահաս բնակիչները պարտավոր են ունենալ COVID-անձնագրեր, փոխանցում է «Տրենդ» լրատվական գործակալությունը:

Այդ փաստաթուղթը պետք է վկայի, որ անձը վարակվել է կորոնավիրուսով և կազդուրվել է, կամ ստացել է կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում՝ երկու ներարկում:

Իշխանությունները ստուգելու են անձնագրերի առկայությունը խոշոր խանութներում, առևտրի կենտրոններում, հանրային վայրերում և ուսումնական հաստատություններում:

Եթե ֆիզիկական անձի մոտ COVID-անձնագիր չլինի, նա կտուգանվի 200-ից 400 մանաթով (118-235 ԱՄՆ դոլար): Եթե COVID-անձնագիր չունենա պաշտոնատար անձը, նա կտուգանվի 4000-ից 5000 մանաթով, ինչը հասնում է 2350-2940 դոլարի:

Այդ խստացումների մասին հայտնել է Ադրբեջանի կառավարությանն առընթեր կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի մամլո ծառայության ղեկավար Էլշադ Հաջիևը:

«Ոստիկաններ չեն լինի առևտրի խոշոր կենտրոնների մոտ, COVID-անձնագրերի առկայությունը պետք է ստուգեն այդ կենտրոնների ներկայացուցիչները: Բայց ոստիկանները կարող են անսպասելի, չհայտարարված այցեր կատարել այդ կենտրոններ, ընդ որում նրանք կլինեն քաղաքացիական հագուստով: Եթե 18 տարեկանից բարձր մարդկանց մոտ չլինի COVID-անձնագիր, պատասխանատվությունը ոչ թե նա է կրելու, այլ տվյալ օբյեկտի ղեկավարը և անձնագրերը ստուգող պաշտոնյաները»,- տեղեկացրել է Հաջիևը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button