Հայաստանի ԱԳ նորանշանակ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Արցախի գործընկերոջ հետ

Loading...

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ: Վերջինս շնորհավորել է Միրզոյանին արտգործնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ արտգործնախարարներն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման և համապարփակ ու տևական կարգավորման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները քննարկել են ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ տեղում գործադրվող ջանքերը։

Շեշտվել է Հայաստանի և Արցախի սահմաններին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների անթույլատրելիությունը, ինչը լուրջ սպառնալիք է տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button