Նավալնի՝ «Կոռուպցիայի դեմ պայքարն առանց կոռուպցիոներների դեմ պայքարի բացարձակ կեղծավորություն է»

Ռուսական բանտում գտնվող ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին դիմել է Արևմուտքին կոռուպցիայի դեմ համաշխարհային պայքար վարելու կոչով:

Նավալնին իր ուղերձում նշել է, որ համաշխարհային բազմաթիվ հիմնախնդիրների հիմքում կոռուպցիան է:

Ընդդիմադիր գործիչն այդ ուղերձը տարածել է Սիբիրում նյարդապարալիտիկ նյութով թունավորվելու առաջին տարելիցի նախօրեին:

Նավալնին գրել է. – «Արևմուտքի լիդերները ցանկանում են լուծել համաշխարհային խնդիրները, որոնց թվում են պատերազմները, աղքատությունը, միգրացիան, կլիմայի ճգնաժամը, զանգվածային ոչնչացման զենքը: Կոռուպցիան հազվադեպ է տեղ գտնում այդ առաջնահերթությունների ցանկում, մինչդեռ հենց այդ ախտն է մոլորակի հիմնական ճգնաժամների պատճառը»:

Ալեքսեյ Նավալնիի ուղերձը հրապարակել են եվրոպական երեք խոշոր պարբերականներ՝ բրիտանական The Guardian-ը, ֆրանսիական Le Monde-ը և գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ը:

Նավալնին գրել է, որ «կոռուպցիայի դեմ պայքարն առանց կոռուպցիոներների դեմ պայքարի բացարձակ կեղծավորություն է, որը խաթարում է ընտրողների վստահությունը»:

Այդ ուղերձում ռուսաստանցի ընդդիմադիրն Արևմուտքին կոչ է անում տարբեր միջոցներում միջազգային բոլոր հարթակներում մարտահրավեր նետել բռնապետ լիդերներին և նրանց թվում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինին:

Կրեմլի ընդդիմախոսը գրել է, թե կոռուպցիան բռնապետական երկրներում ծաղկում է նախևառաջ արևմտյան ֆինանսական հաստատությունների ու կառուցվածքի շնորհիվ, և հիշեցրել է, որ կոռուպցիոներները գողությամբ դիզած հարստությունը պահում են արտասահմանում:

Նավալնին գրել է, որ Արևմուտքի լիդերները պարտավոր են վճռականություն և քաղաքական կամք դրսևորել կոռուպցիայի դեմ պայքարում, որը, բանտարկված բլոգերի համոզմամբ, միանգամայն իրատեսական է:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button