Պուտինը և Մակրոնը քննարկել են ղարաբաղյան խնդիրը

Loading...

Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդներն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում, Աֆղանստանում ստեղծված իրավիճակից բացի, քննարկել են նաև ղարաբաղյան խնդիրը:

«Վլադիմիր Պուտինը, նախագահ Էմանյուել Մակրոնի խնդրանքով, ներկայացրել է նրան Լեռնային Ղարաբաղի շուրջ նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը», — հաղորդում է Ռուսաստանի նախագահական նստավայրը, հավելելով` արձանագրվել է, որ տարածաշրջանում իրավիճակը ընդհանուր առմամբ կայուն է:

Ըստ ռուսական կողմի, Վլադիմիր Պուտինը նաև փոխանցել է Էմանյուել Մակրոնին, թե «քայլեր են ձեռնարկվում Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերը վերականգնելու և բնակչության մարդասիրական կարիքները բավարարելու ուղղությամբ»:

«Երկու նախագահները ցանկություն են հայտնել շարունակել համատեղ աշխատանքը ղարաբաղյան խնդրի տարբեր ասպեկտների կարգավորման ուղղությամբ, նախ և առաջ` ԵԱՀԿ Մինսկի խմբում», — ասված է հաղորդագրությունում:

Մանրամասները տե՛ս այստեղ

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button