Իսրայելում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափը ներարկել 40-ից բարձր բնակիչներին և ուսումնական հաստատությունների աշխատակիցներին:
Երրորդ դեղաչափի անհրաժեշտության մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարությունը:
Մասնագետները հուսով են, որ երրորդ դեղաչափը կհզորացնի օրգանիզմի իմունային պաշտպանությունը շատ բարձր վարակելիություն դրսևորած «դելտա» տարբերակի դեմ:
Իսրայելցի մասնագետների համոզմամբ, կորոնավիրուսի դեմ երրորդ դեղաչափն անհրաժեշտ է ոչ միայն 40-ից բարձր տարիքով բնակիչներին, այլև քրոնիկ հիվանդություններ, մասնավորապես, սրտի, թոքերի կամ շաքարախտի խնդիրներ ունեցողներին: Իսրայելում սկսել են կորոնավիրուսի դեմ վակցինան ներարկել նաև դեռահասներին:
Իսրայելի 9 միլիոն 300 հազար բնակիչներից ավելի քան մեկ միլիոնն արդեն ստացել է երրորդ դեղաչափը, որն ըստ մասնագետների, կորոնավիրուսի դեմ պաշտպանությունը հասցնում է 86 տոկոսի: