Անգելա Մերկելն իր ժառանգորդի դերում Արմին Լաշետին է տեսնում

Loading...

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Բեռլինում քրիստոնյա-դեմոկրատների և քրիստոնեական-սոցիալական միության համատեղ հանրահավաքում հայտարարել է, որ կանցլերի դերում է տեսնում իր քաղաքական դաշնակից, Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա դաշնային երկրամասի վարչապետ Արմին Լաշետին:

Մերկելը համոզված է, որ «Լաշետը խորհրդարանական ընտրություններից հետո կստանձնի Գերմանիայի կանցլերի պաշտոնը»:

Մերկելն ասել է, որ «Լաշետը մեծ կարևորություն է տալիս մարդկանց արժանապատվությանը և կարողանում է կամրջել տարբեր մարդկանց, դա ունակություն է, որով կպայմանավորվի նրա աշխատանքը կանցլերի պաշտոնում»:

Վերջին շրջանում Գերմանիայի քրիստոնյա-դեմոկրատների և քրիստոնեական- սոցիալական միության կոալիցիայի վարկանիշն էական անկում է գրանցել:

Անգելա Մերկելը Գերմանիայի կանցլերի պաշտոնը ստաձնել է 2005 թվականին: 2018-ին նա ասել է, որ մտադիր չէ ևս մեկ անգամ առաջադրվել, նշելով, որ կավարտի պաշտոնավարումը մինչև 2021-ի ավարտ և կհեռանա քաղաքական ասպարեզից:

Այս տարվա սեպտեմբերին Գերմանիայում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ, կանցլերն այդ ընտրություններին չի մասնակցի:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button