Արցախում երեկ կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել։
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 հազար 85 քաղաքացու հետազոտություն, որից 1017-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։