Թալիբանի ղեկավարները քննարկում են կառավարության կազմի հարցը

Loading...

Աֆղանստանից ստացված հաղորդագրությունների համաձայն, Թալիբան շարժման առաջնորդները հավաքվել են երկրի մայրաքաղաք Քաբուլում, որտեղ քննարկում են ապագա կառավարության կազմի հարցը:

Փորձագետները նշում են, որ թալիբները ցանկանում են աշխարհին ներկայանալ որպես չափավոր ուժ, որը հաշվի է առնում հասարակության տարբեր շերտերի տեսակետները և չի փորձում արմատական խիստ քայլերի դիմել:

Թալիբների բարձրաստիճան ղեկավարներից մեկը, ով պահանջել է չնշել իր անունը, «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը փոխանցել է, որ «շարժման համահիմնադիր և քաղաքական թևի պատասխանատու Մուլլահ Աբդուլ Ղանի Բարադարը Քաբուլում հանդիպում է ջիհադի լիդերների և քաղաքական գործիչների հետ և քննարկում է տարբեր կողմերի ներգրավվմամբ կառավարություն կազմելու հնարավորությունը»:

Reuters լրատվական գործակալությունն էլ հաղորդել է, որ «Բարադարը վերադարձել է Աֆղանստան զինյալ հրամանատարների միջև լիազորությունները բաժանելու, նախկին կառավարության անդամներին, տեղացի հրամանատարներին, քաղաքական գործիչներին և մահմեդական սպասավորներին հանդիպելու նպատակով»:

Անանուն աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ թալիբները պետք է ստեղծեն երկու առանձին հանձնախմբեր, որոնցից մեկը զբաղվելու է անվտանգության հարցերով, իսկ մյուսը՝ ֆինանսական ճգնաժամի կարգավորմամբ:

Թալիբանի լիդերները հանդիպելու են նաև Հաքքանիի հիմնադրած զինված շարժման ներկայացուցիչների հետ: Միացյալ Նահանգները և մի շարք այլ երկրները Հաքքանիի շարժումը պաշտոնապես ճանաչում են որպես ահաբեկչական կառույց:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button