Թալիբները պնդում են, որ պատրաստ են երաշխավորել օտարերկրացի դիվանագետների անվտանգությունը

Loading...

Թալիբները հավաստիացնում են, որ պատրաստ են երաշխավորել օտարերկրացի դիվանագետներտի անվտանգությունը Քաբուլում:

Այդ մասին Քաթարում հայտարարել է Թալիբանի քաղաքական գրասենյակի խոսնակ Սուհայիլ Շահինն, ով պատասխանել է «Չինաստանի համաշխարհային հեռուստացանց» ընկերության թղթակցի հարցերին:

«Դուք, թերևս, տեսել եք հարցի վերաբերյալ մեր հայտարարությունները, մենք ընդգծում ենք, որ դեսպանատներին մեր կողմից վտանգ չի սպառնում, ընդհակառակը, մենք ապահով պայմաններ կստեղծենք բոլոր դիվանագետների համար, նրանց անվտանգությունը կլինի ավելի բարձր մակարդակի, քան անցյալում էր»,- ասել է Շահինը:

Երկրի մայրաքաղաքը հսկողության տակ վերցրած զինյալները վստահեցնում են, որ խաղաղություն և կայունություն են բերել ամբողջ ժողովրդին: Թալիբների խոսքով, այսօրվա առանցքային խնդիրը կարգուկանոնի հաստատումն է:

Թալիբները վստահեցնում են, որ խաղաղություն և անվտանգություն են ապահովելու Քաբուլում: Երկրի մայրաքաղաքում վերականգնելու են կարգուկանոնը և նպաստելու են բարգավաճմանը:

«Մենք ունենք միասնական թիմ, մենք խաղաղություն և բարօրություն ենք բերում մեր ժողովրդին, փառք Աստծո, ինչ-ինչ լուրջ միջադեպեր դեռ չեն եղել, վերջերս մենք կալանավորել ենք մի խումբ ավազակների, ովքեր մարդկանց տներն են թալանել, սպասում ենք, թե երբ կհայտարարվի իսլամական նոր կառավարության մասին»,- ասել է Քաբուլում թալիբների հրամանատար Սայադ Ռահման Բադրը:

Նրա խոսքով, Աֆղանստանում նոր վարչակարգը շատ ավելի վճռական և արդյունավետ է աշխատելու և արդարացնելու է ժողովրդի ակնկալիքները:

«Մենք Աշրաֆ Ղանիի {փախուստի դիմած և Արաբական Միացյալ Էմիրություններում ապաստանած նախագահի} կառավարությունը չենք, որ երկրում քաոս թույլ տանք»,- հայտարարել է Բադրը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button