Լոնդոնում Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ հանդիպման օրը կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3 հազար մարդ

Loading...

Բրիտանիայի մշակույթի նախարարության և հանրային առողջապահության ծառայության համատեղ անցկացրած հետազոտության համաձայն, հուլիսի 11-ին Լոնդոնում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ խաղի օրը «Ուեմբլի» մարզադաշտ այցելած ավելի քան 67 հազար մարդկանցից ավելի քան 3 հազարը վարակվել է կորոնավիրուսով:

Ենթադրվում է, որ եզրափակիչ հանդիպմանը ներկա են եղել մոտ 2 հազար 300 վարակարիներ, ովքեր, ամենայն հավանականությամբ, վարակել են ուրիշներին:

«Հուլիսի 7-ի եզրափակիչ և հուլիսի 11-ի եզրափակիչ խաղերից հետո բուժօգնության է դիմել համապատասխանաբար 2 հազար 92 և 3 հազար 404 մարդ»,- ասվում հետազոտության ամփոփիչ զեկույցում:

The Guardian պարբերականի փոխանցմամբ, ընդհանուր հաշվով ամբողջ մրցաշարի անցկացման ընթացքում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 9 հազար մարդ:

Եզրափակիչի հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտել է ոչ ոքի 1-1 հաշվով, դրանից հետո Իտալիայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է անգլիացիներին և դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Եվրո 2020-ի մրցաշարը տեղի է ունեցել Եվրոպայի 11 քաղաքներում հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Այն պետք է տեղի ունենար անցյալ տարի, սակայն հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button