Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 507-ով, բուժվածներինը՝ 283-ով, գրանցվել է մահվան ևս 5 դեպք

Loading...

Հայաստանում երեկ կատարվել է 7629 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 507 նոր դեպք:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ` ապաքինվածների թիվն ավելացել է 283-ով, գրանցվել է մահվան 5 դեպք:

Այսօր ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 237 հազար 249 դեպք, որոնցից 224 հազար 19-ն` առողջացած, 4737-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7350 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 476 հազար 957 թեստավորում:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button