Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն

Loading...

Մարտունու շրջանի` պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում «Կամար» տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։

Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ նրանց ինքնությունը կհաստատվի Հայաստանում դատաբժշկական փորձաքննությունից հետո։

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button