Չինաստանի արտգործնախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին

Loading...

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

«Չինաստանը և Հայաստանն ավանդական բարեկամական գործընկերներ են: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր ապահովվում են տարբեր մակարդակներում ակտիվ շփումներ և կապեր, միջազգային ասպարեզում հաստատուն կերպով առաջ են մղվում գործնական համագործակցությունը և փոխգործակցությունը, հետևողականորեն պահպանվում է չին-հայկական հարաբերությունների առողջ և հաստատուն դինամիկան:

Պատրաստ եմ Ձեզ հետ միասին ամրապանդել մեր գերատեսչությունների միջև հաղորդակցությունը և փոխգործակցությունը, խորացնել բազմոլորտ համագործակցությունը՝ չին-հայկական հարաբերությունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար», — Արտգործնախարարության փոխանցմամբ` ասված է ուղերձում:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button