Վարչապետ. Անհրաժեշտ է ԱԳՆ, որը կկիսի քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար

Loading...

Հայաստանի առջև եղած մարտահրավերներն առաջին հերթին անվտանգային են, որոնք կառավարելու, նպաստավոր արտաքին միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն և դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա և կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար: Այսօր այս մասին Արտգործնախարարությունում նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին ներկայացնելիս ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արտաքին քաղաքականության գերատեսչության պատասխանատուն շեշտել է, որ ջանք ու եռանդ չեն խնայելու, որ Հայաստանը հնարավոր լավագույն կերպով հաղթահարի առկա մարտահրավերները, անցնի եղած փորձությունների միջով, հավաստիացրել է. «Մենք փորձելու ենք մեր համեստ ներդրումն ունենալ, որպեսզի հնարավոր լավագույն, անվտանգ, խաղաղ, զարգացող հանգրվանի հասցնենք մեր երկիրը»:

Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանը երկու օր առաջ նշանակվեց երեք ամիս թափուր մնացած արտաքին գործերի նախարարի պաշտոնում։ Իսկ 33 օր արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարած Արմեն Գրիգորյանը ազատվել է առաջին տեղակալի պաշտոնից ու նշանակվել իր նախկին՝ անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button