Բրյուսելից ստացված հաղորդագրության համաձայն, Եվրոպական միությունը «տեխնիկական շփումներ է պահպանում» Թալիբան շարժման հետ, սակայն քաղաքական բանակցություններ չի վարում և մտադիր չէ ճանաչել թալիբների իշխանությունը:
Այդ մասին այսօր հայտարարել է Եվրոպական միության գործադիր մարմնի՝ Եվրոպական հանձնաժողթովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
Նա թալիբների թեմայով խոսել է Իսպանիայում, որտեղ այցելել է աֆղանստանցի փախստականների ժամանակավոր տեղավորման կենտրոն:
«Եվրամիությըունը տեխնիկական շփումներ է պահպանում թալիբների հետ, դա անհրաժեշտ է մարդկանց կյանքը փրկելու համար, բայց քաղաքական բանակցությունների կամ ճանաչման մասին խոսք անգամ չկա»,- ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը: