Մարտունու շրջանի` պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում «Կամար» տեղամասից հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն։
Արցախի ԱԻՊԾ-ից հայտնում են, որ նրանց ինքնությունը կհաստատվի Հայաստանում դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1647 աճյուն։