Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 385-ով, բուժվածներինը՝ 235-ով, գրանցվել է մահվան ևս 15 դեպք

Loading...

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 385-ով՝ հասնելով 237 հազար 634-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 15 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 235-ով և հասել 224 հազար 254-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 933 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 482 հազար 890-ի:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդությունների պատճառով:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 752-ի, ևս 1146 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 7 հազար 484 մարդ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button