Թուրքիան պատ է կառուցել Իրանի հետ սահմանին՝ աֆղանցի փախստականների մուտքն արգելափակելու համար

Loading...

Թուրքիան երեք մետր բարձրությամբ պատ է կառուցել Իրանի հետ սահմանին` աֆղանցի փախստականների մուտքն արգելափակելու համար:

Ըստ «Ռոյթերզի», տեղում նաև չորս մետր խորությամբ փշալարեր և հավելյալ զինված ուժեր են տեղակայվել:

Սահմանի ամրապնդումը սկսվել է շաբաթներ առաջ, երբ թալիբների առաջխաղացմանը զուգահեռ հազարավոր աֆղանցիներ սկսեցին լքել հայրենիքը:

«Մենք ուզում ենք ցույց տալ ողջ աշխարհին, որ մեր սահմաններն անանցանելի են», — «Ռոյթերզին» ասել է Իրանի հետ սահմանակից Վանի նահանգապետ Մեհմետ Էմին Բիլմեզը:

Ըստ թուրքական աղբյուրների՝ երկրում արդեն իսկ 182 հազարա աֆղանցի փախստական է գրանցվել`ավելի քան չորս միլիոն սիրիացի ներգաղթյալներից բացի:

«Թուրքիան Եվրոպայի համար փախստականների պահեստարան չէ», -օրեր առաջ հայտարարել էր նախագահ Ռեջեփ Էրդողանը`հորդորելով ԵՄ երկրներին հավասարապես ստանձնել ներգաղթյալներին ընդունելու բեռը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button