ՀԱՊԿ նիստում քննարկվել են կառույցի պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը, Աֆղանստանին առնչվող հարցեր

Loading...

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, որն անցկացվել է տեսակապի միջոցով, քննարկվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը, Աֆղանստանում ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր:

Հայաստանի կառավարության փոխանցմամբ` նիստին մասնակցել են կազմակերպության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի ղեկավարները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, ինչպես նաև որպես հրավիրյալ՝ Ուզբեկստանի նախագահը:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, թե ՀԱՊԿ-ը պետք է պատրաստ լինի դիմակայել թալիբների ներթափանցման փորձերին: Այդ նպատակով ռազմական դաշինքը, որի անդամ է նաև Հայաստանը, առաջիկա ամիսներին զորավարժություններ կանցկացնի տաջիկ-աֆղանական սահմանին։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button