Նորանշանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձներ է ստանում

Loading...

Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձներ է ստանում միջազգային գործընկերներից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զաս

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ Հայաստանը նշանակալի ներդրում կունենա ՀԱՊԿ անդամ պետությունների միջև դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, միջազգային և տարածաշրջանային հարթակներում աշխատանքների համակարգման մակարդակի բարձրացման գործում։

ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչ

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը նշել է, որ Արարատ Միրզոյանի՝ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում կուտակած փորձը շատ կարևոր է լինելու ԵԽ հետ հետագա համագործակցության զարգացման համար։ Նա նաև վստահեցրել է, որ ԵԽ-ն մշտապես պատրաստ է աջակցել Հայաստանին այս բարդ ժամանակահատվածում՝ հաղթահարելու առկա մարտահրավերները։

Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխտար Թլեուբերդի

Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխտար Թլեուբերդին իր ուղերձում գոհունակությամբ նշել է Հայաստանի և Ղազախստանի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը ու համոզմունք հայտնել, որ հետագայում նոր խթան կհաղորդվի ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը և հայ-ղազախական երկկողմ կապերի արդյունավետ զարգացմանը։

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյ

Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը Արարատ Միրզոյանին ուղղված ուղերձում վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններն արդյունավետորեն կզարգանան, և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերի բարեհաջող իրականացումը կբխի Հայաստանի և Բելառուսի շահերից ու կնպաստի երկու ժողովուրդների մերձեցմանը։

Բուլղարիայի արտգործնախարար Սվետլան Ստոև

Բուլղարիայի Հանրապետության ԱԳ նախարար Սվետլան Ստոևը համոզմունք է հայտնել, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ կապերն ու արդյունավետ հարաբերությունները կշարունակեն նպաստել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների։

Սլովակիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Իվան Կորչոկ

Սլովակիայի արտաքին և եվրոպական հարցերի նախարար Իվան Կորչոկը նշել է, որ Արարատ Միրզոյանի հարուստ քաղաքական փորձը կնպաստի ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքական շահերի առաջմղմանը, այլև Հայաստանի ու Սլովակիայի միջև հարաբերությունների համակողմանի զարգացմանը:

Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆայսալ Մեքդադը

Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆայսալ Մեքդադը հաջողություններ է մաղթել Արարատ Միրզոյանին իր պատասխանատու առաքելությունում և վերահաստատել սիրիական կողմի պատրաստակամությունը՝ ամրապնդելու երկու երկրների միջև պատմական բարեկամական հարաբերություններն ու ընդլայնելու համագործակցությունը՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերում։

Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրի

Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին հույս է հայտնել, որ Հայաստանի և Եգիպտոսի բարեկամական հարաբերությունները կշարունակեն ծառայել որպես ամուր հիմք՝ ընդհանուր հետաքրքրության բոլոր հարցերում համագործակցության շարունակման և ամրապնդման համար:

Քուվեյթի արտգործնախարար Ալ-Մուհամմեդ Ալ-Սաբահ ​

Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարար և նախարարների խորհրդի հարցերով պետական նախարար շեյխ, դոկտոր Ահմեդ Նասսեր Ալ-Մուհամմեդ Ալ-Սաբահը Արարատ Միրզոյանին ուղղված իր շնորհավորական ուղերձում պատրաստակամություն է հայտնել համատեղ ջանքերի միջոցով առավել զարգացնել տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունները։

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկի

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Դմիտրի Կոբիցկին շնորհավորել էՀայաստանի նորանշանակ արտգործնախարարին, մաղթել ամենայն բարիք և արդյունավետ աշխատանք։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button