Ուկրաինայի նախագահը պատժամիջոցներ է սահմանել ռուսական ընկերությունների, գործիչների նկատմամբ

Loading...

Ուկրաինայի նախագահը պատժամիջոցներ է սահմանել ռուսական մի խումբ ընկերությունների, ինչպես նաևԿրեմլի հետ սերտ կապեր ունեցող մի շարք գործիչների նկատմամբ: Այսուհետ նրանց բանկային հաշիվները կսառեցվեն, ֆինանսական գործարքները`կարգելվեն:

Սահմանափակումների ցանկում է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր, ոչ մի խմբակցությունում չընդգրկված Անդրեյ Դերկաչը, ում Վաշինգտոնը մեղադրում է ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար:

Ըստ ամերիկյան կողմի՝ Դերկաչը ավելի քան մեկ տասնամյակ է` ակտիվորեն համագործացում է ռուսական հատուկ ծառայությունների հետ։ 2020-ին Դերկաչը հեռախոսազրույցի մի ձայնագրություն էր հրապարակել՝ պնդելով, թե այն կայացել է Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի միջև:

54-ամյա պատգամավորը, ով Ուկարինայի Անվտանգության ծառայության նախկին ղեկավարի որդին է, ավարտել է սովետական ԿԳԲ-ի Բարձրագույն դպրոցը, պնդել էր, թե աղմկահարույց այդ ձայնագրությունը ստացել է լրագրողներից:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button