Պաշտպանության փոխնախարարը մեկնել է Մոսկվա՝ ռազմատեխնիկական ոլորտում պայմանագրեր կնքելու

Loading...

Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը մեկնել է Մոսկվա՝ ռազմատեխնիկական ոլորտում պայմանագրեր կնքելու և մատակարարումների շուրջ բանակցությունների, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության, Բրուտյանի գլխավորած պատվիրակությունն առաջիկա հինգ օրերի ընթացքում Մոսկվայում կմասնակցի «ԱՐՄԻԱ-2021» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին, ցուցահանդեսին, ինչպես նաև կմասնակցի ռազմարդյունաբերության ոլորտում Ռուսաստանի առաջատար ընկերությունների՝ «Ռոսօբորոնէքսպորտի», «Իրկուտի», «ԿամԱԶի», և այլ կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումներին ու պայմանագրերի կնքմանը:

Ավելի վաղ՝ երեկ, պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունն էր մեկնել Մոսկվա՝ «Արմիյա 2021» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին և Միջազգային բանակային խաղերի բացմանը մասնակցելու։ Նույն այդ միջոցառումներին կմասնակցի նաև Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական գծով գլխավոր վարչության պետ Նիզամ Օսմանովը։ Կողմերի միջև դեմ առ դեմ հանդիպումների մասին պաշտոնապես չի հաղորդվում։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button