ՊՆ. Նախնական տեղեկություններով` ավագ լեյտենանտը մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում

Loading...

Պաշտպանության նախարարության զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության երեկ` ժամը 21։00-ի սահմաններում, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է:

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ նախնական տեղեկություններով` Դավիդյանը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։

«Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ», — հավելում է ռազմական գերատեսչությունը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button