Վարչապետ. Ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու մեր կամքն անսասան է

Ամուր և ինքնիշխան պետականություն ունենալու «մեր կամքն անսասան է», Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի կապակցությամբ ուղերձում ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այդ կամքը պիտի արտահայտվի պետությունը և պետական ինստիտուտները կայացնելու, ուժեղացնելու մեր ամենօրյա աշխատանքում:

Մենք Անկախության հռչակագիրն ընդունած սերնդի ներկայացուցիչն ենք, և սա պատմական առաքելություն է մեզ համար՝ հաղթահարել մարտահրավերները, ամրացնել մեր պետականության հիմքերը, բարձրացնել նրա միջազգային հեղինակությունը, մեծացնել ներդրումային գրավչությունը, կերտել անսասան քաղաքացիական պատասխանատվություն ու վստահություն՝ պետության հանդեպ: Այս առաքելությունը մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է առանձնահատուկ պատասխանատվություն», – ասված է վարչապետի ուղերձում:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button