ՀԱՊԿ-ն Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում այսօր կքննարկի Աֆղանստանում ստեղծված իրավիճակը

ՀԱՊԿ֊ն այսօր Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի՝ Աֆղանստանում ստեղծված իրավիճակը քննարկելու, հաղորդում է Ռուսաստանի նախագահական նստավայրը:

Նիստը լինելու է հեռավար` տեսակոնֆերանսի միջոցով, այն վարելու է ՀԱՊԿ-ում նախագահող Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

«Նախատեսվում է քննարկել կազմակերպության անդամ երկրների անվտանգության ապահովման հարցերը Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, ինչպես նաև միասնական արդյունավետ արձագանքը հնարավոր անդրսահմանային մարտահրավերներին և սպառնալիքներին», – ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ասել էր, թե ՀԱՊԿ֊ը պետք է պատրաստ լինի դիմակայել թալիբների ներթափանցման փորձերին: Այդ նպատակով ռազմական դաշինքը, որի անդամ է նաև Հայաստանը, առաջիկա ամսիներին զորավարժություններ կանցկացնի տաջիկ-աֆղանական սահմանին։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button