Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 31-ամյակի առթիվ:
1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի ընդունած Անկախության հռչակագիրն ազդարարեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը՝ իր ուղերձում նշել է նախագահը՝ շեշտելով՝ «անկախության հռչակագրի տարեդարձը աշխատելու և արարելու, պատասխանատու և կարգապահ լինելու, համախմբված ու համերաշխ, իսկապես ուժեղ երկիր կառուցելու պարտավորեցնող ազդակ է»:
«Հավատարիմ մնանք և պաշտպան լինենք մեր անկախությանը, մեր պետականությանը, մեր ինքնությանը», – ասել է Արմեն Սարգսյանը։