Թուրքիան երեք մետր բարձրությամբ պատ է կառուցել Իրանի հետ սահմանին` աֆղանցի փախստականների մուտքն արգելափակելու համար:
Ըստ «Ռոյթերզի», տեղում նաև չորս մետր խորությամբ փշալարեր և հավելյալ զինված ուժեր են տեղակայվել:
Սահմանի ամրապնդումը սկսվել է շաբաթներ առաջ, երբ թալիբների առաջխաղացմանը զուգահեռ հազարավոր աֆղանցիներ սկսեցին լքել հայրենիքը:
«Մենք ուզում ենք ցույց տալ ողջ աշխարհին, որ մեր սահմաններն անանցանելի են», – «Ռոյթերզին» ասել է Իրանի հետ սահմանակից Վանի նահանգապետ Մեհմետ Էմին Բիլմեզը:
Ըստ թուրքական աղբյուրների՝ երկրում արդեն իսկ 182 հազարա աֆղանցի փախստական է գրանցվել`ավելի քան չորս միլիոն սիրիացի ներգաղթյալներից բացի:
«Թուրքիան Եվրոպայի համար փախստականների պահեստարան չէ», -օրեր առաջ հայտարարել էր նախագահ Ռեջեփ Էրդողանը`հորդորելով ԵՄ երկրներին հավասարապես ստանձնել ներգաղթյալներին ընդունելու բեռը: