Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումը հարթ չի ընթանում, ընդդիմադիր պատգամավորը կրկին հեռացվեց դահլիճից

Loading...

Կրկին նկատողություն ու դահլիճից հեռացում․ Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի քննարկումը հարթ չի ընթանում։ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Աննա Մկրտչյանը նախքան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելը նախ դիմեց հանրությանը․ — «Սիրելի հայրենակիցներ, ձեզ իհարկե որևէ կերպ հնարավորություն ընձեռված չէ տեսնելու այն իրականությունը, որը կա էս դահլիճում, հիմա ուզում եմ ձեզ պատմել․ հիմա էս անձնավորությունն իր հետ դահլիճ է բերել ախրանիկներ, որոնք երբևէ Ազգային ժողով չեն մտել»։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնայնը ընդհատեց նրա ելույթը, զսպվածության կոչ արեց, ապա նկատողություն տվեց։

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը նախ հետաքրքրվեց վարչապետից, թե ինչպես է «վերաբերվում իր թիմակիցների կողմից հնչող ռեպլիկներին», Փաշինյանը պատասխանեց․ — «Իմ թիմակիցները բավականին զուսպ են արձագանքում, ես կասեի, որ նույնիսկ մեղմ են արձագանքում»։

Մկրտչյանը տեղից արձագանքեց, Ալեն Սիմոնյանն էլ նրան հեռացրեց դահլիճից։ «Ես խնդրում եմ անվտանգության աշխատակիցներին տիկին Մկրտչյանին ուղեկցել դուրս՝ կանոնակարգ օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան», — ասաց Սիմոնայնն ու 20 րոպե ընդմիջում հայտարարեց։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button