Ալիևը պնդել է, թե Ադրբեջանը պատերազմում վերականգնել է տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն

Loading...

Իլհամ Ալիևը կրկին պնդել է, թե Ադրբեջանը վերջին պատերազմում վերականգնել է տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ օգտվելով պաշտպանության իրավունքից։

«Մենք ինքներս ենք իրագործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձևերը Ղարաբաղի հարցով»,- ասել է նախագահ Ալիևը՝ ընդունելով Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևային։ Ադրբեջանի նախագահը պնդել է, թե պատերազմից հնարավոր կլիներ խուսափել, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք նաև ՄԱԿ ԱԽ մշտական անդամներ են, հարկադրեին Հայաստանին «դուրս բերել զորքերը Ղարաբաղից»։

«Նրանք իրենք էին ընդունել այդ բանաձևերը և դրանք իրագործելու մանդատ ունեին, սակայն, ցավոք, 28 տարում Մինսկի խումբը բազմաթիվ հնարավորություններ է բաց թողել»,- ասել է Ալիևը, պնդելով, թե ինքը բանակցությունների ընթացքում համանախագահ երկրներից մի քանի անգամ պահանջել է պատժամիջոցներ սահմանել Հայաստանի հանդեպ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button