Արշակ Կարապետյանը Մոսկվայում քննարկել է հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Loading...

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երեկ՝ օգոստոսի 23-ին Ռուսաստանի Պատրիոտ կենտրոնում մասնակցել է «Արմիա-2021» ռազմաարդյունաբերական ցուցահանդեսի և Միջազգային բանակային խաղերի բացման արարողությանը։

Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության՝ նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի խոշոր ռազմաարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Արշակ Կարապետյանն, այնուհետև, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության հարցերի ողջ շրջանակը քննարկել է Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի և Ռոսօբորոնէքսպորտ ընկերության տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։

Երեկ նախարարությունը հաղորդեց, որ Մոսկվայում է նաև պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը ՝ ռազմատեխնիկական ոլորտում պայմանագրեր կնքելու և մատակարարումների շուրջ բանակցությունների։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button