Արցախում օգոստոսի 23-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք։
Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 հազար 200 քաղաքացու հետազոտություն, որից 1026-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։