Լիտվան ավելի քան 500 կիլոմետրանոց պարիսպ է տեղադրում Բելառուսի հետ սահմանին

Լիտվան ավելի քան 500 կիլոմետրանոց մետաղյա պարիսպ է տեղադրում Բելառուսի հետ սահմանին՝ ապօրինի ներգաղթյալների մուտքն արգելափակելու համար։ Որոշումն ընդունվել է այսօր՝ կառավարության նիստում:

Ըստ նախագծի, արգելապատնեշը կունենա առնվազն երեք մետր բարձրություն, դրա վրա կծախսվի մոտ 150 միլիոն եվրո գումար։ Անցած ամիսներին Բելառուսից Լիտվա են անցել Ասիայից և Աֆրիկայից եկած շուրջ 4 հազար ապօրինի ներգաղթյալներ, ինչը 50 անգամ գերազանցում է նախորդ տարի արձանագրված ցուցանիշը։

Իրադրությունը բելառուսա-լիտվական սահմանին լարվել էր հունիսին, երբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Արևմուտքի պատժամիջոցներին ի պատասխան, սպառնաց այլևս չկանխել անօրինական ներգաղթյալների և թմրամիջոցների հոսքը դեպի ԵՄ երկրներ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button