Ուկրաինան նշել է Անկախության օրը՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ

Loading...

Ուկրաինան այսօր նշել է Անկախության 30-ամյակը՝ լայնածավալ ռազմական շքերթով` տանկերի, օդուժի ու ռազմանավերի ներգրավմամբ։ Կիևում և Օդեսայում անցկացված զորահանդեսներին մասնակցել են նաև դաշնակից երկրների, այդ թվում՝ Մոլդովայի, Վրաստանի, Կանադայի, Լիտվայի, Էստոնիայի և Դանիայի զինվորականները։

Շքերթին մասնակցել են նաև Ուկրաինայի նախկին առաջնորդները՝ Լեոնիդ Կուչման, Վիկտոր Յուշենկոն ու Պետրո Պորոշենկոն, ինչպես նաև օտարերկրյա պետությունների ներկայացուցիչները։ Ներկայիս նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիսավոր ելույթում ընդգծել է, որ Ուկրաինան այսուհետ ևս ամրապնդելու է կապերը ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ, ինչպես նաև շարունակելու է պայքարը` Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմը վերադարձնելու համար։

«Տարածքները հնարավոր է ժամանակավորապես օկուպացնել, բայց անհնար է օկուպացնել մեր ժողովրդի սերը Ուկրաինայի հանդեպ, և նրանք, որ ապրում են Դոնբասում և Ղրիմում, կվերադառնան մեզ մոտ, քանի որ մենք մեկ ընտանիք ենք»,- հայտարարել է նա։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button