Ռուսաստանը չի ուզում ամերիկացի զինվորների տեսնել Կենտրոնական Ասիայում. Լավրով

Loading...

Ռուսաստանը չի ուզում ամերիկացի զինվորների տեսնել Կենտրոնական Ասիայում, նրանց տեղակայումը երկիրը թիրախ կդարձնի առկա սպառնալիքների համար, այսօր հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում։

Լավրովը նշել է, որ նախ Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ ունի համաձայնագրեր, որոնց համաձայն ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրում արտաքին ուժերի տեղակայումը հնարավոր է միայն դաշնակից բոլոր պետությունների համաձայնության դեպքում։

«Ես խիստ կասկածում եմ, որ որևէ երկիր, լինի դա Կենտրոնական Ասիայում, թե այլուր, շահագրգռված է հայտնվել թիրախում միայն այն բանի համար, որ ամերիկացիները բավարարեն իրենց ինչ-ինչ նախաձեռնություններ», — ասել է Լավրովը։

Նախօրեին ՀԱՊԿ անդամ պետությունները Աֆղանստանի շուրջ արտահերթ նիստ էին անցկացրել, և որոշել համաձայնեցնել քաղաքականությունն այս հարցում։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button